July 20, 2018

Մասնավոր դպրոցները՝ «Շիրակացի», «Քվանտ», «Ֆիզմաթ», թե Դիլիջանի միջազգային դպրոց, որակյալ արտագաղթ են կազմակերպում. Աշոտ Բլեյան

Ավագ դպրոցը չի կայանում, որովհետև կենտրոնանում են մի խողովակի վրա, որը ես կանվանեմ որակյալ պատանիների կրթական բիզնեսի կազմակերպում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա հավելեց, թե նկատի ունի նաև մասնավոր դպրոցների հարցը, որոնք ըստ նրա՝ որակյալ արտագաղթ են կազմակերպում:

«Դա կայացած և հագեցած համակարգ է, լավ էլ մրցակցություն կա՝ «Շիրակացին» կլինի, «Քվանտ», Դիլիջանի միջազգային դպրոցը, կամ թե «Այբ», «Ֆիզմաթ»: Այդ մասնավոր դպրոցները  Հայաստանից ջոկում են, ընտրում լավ երեխաներին, ուղղակի ծնողների փողամաններն են տարբեր, բայց որ տեսնում են ինչքան ջանք ու եռանդ է գնում, համաձայնվում են երկրից դուրս գնա: Այսինքն՝ սովորում են՝ մի պայմանով, որ երեխան գնա ու հետ չգա, որովհետև վերադառնա ո՞ւր , որպեսզի 100 հազար դրամ աշխատավարձո՞վ աշխատի: Դժվար է պատկերացնել»,-ասաց նա:

Ըստ Աշոտ Բլեյանի՝ 9-րդ դասարան ավարտած երեխաները դարձել են «պարտադիր 12-ամյա կրթության զոհեր»:

«Ստիպում են ևս երեք տարի սովորել, իհարկե լավ իրավունք է, բայց պարտադրանք է: Հասարակությունն անտարբեր ընդունեց այս պետական պարտադրանքը ևս ես դրա դեմ մենակ մնացի: Իսկ թե ինչ փոփոխություններ կատարվեցին, 9-ամյա հիմնական կրթությունում, դրանք մասին քիչ է խոսվում, գրվում»,-ասաց նա:

Աշոտ Բլեյանն անդրադառնալով բուհերի խնդիրներին, նշեց, թե բուհերը պետք է  ներկայացնեն, թե ուսանողներն ավարտեցին և ինչ եղավ: «Համալսարանները մեծ մասը դիմորդների խնդիր ունեն, հիմա, որ տեսնում ենք, թե ինչպիսի դիմումաորսերով են զբաղված, գովազդում են, բայց հետևողական չեն՝ ասելու տվյալ շրջանավարտը ինչ եղավ»,-ասաց նա:

Նույնը Կառավարությունը շատ կարևոր խնդիր ունի, որպեսզի երկրից դուրս սովորած ուսանողների մասին ներկայացնի, թե շրջանավարտները, որ գնացին ինչ եղավ, ով վերադարձավ:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4