«Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում». Արցախի իշխանության որոշումը «պատվաբեր չէ». Կոմանդոս

Լեռնային Ղարաբաղում $350․000 են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք շռայլություն չեն պատերազմող երկրի համար թանկարժեք ծառայողական մեքենաները, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Կոնֆուցիոսից մեջբերում արեց. «Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում»,- ասաց նա:
Արցախի հերոսի խոսքերով՝ ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Արցախում նման շռայլություն չպետք է թույլ տալ. «Ժողովուրդը էստեղից թողնում գնում է ուրիշ երկիր, աշխատանք չունի, իսկ տեսնում է նման մեքենաներ, ինչը պատիվ չի բերում մեզ, և ես իմ կարծիքը Կոնֆուցիոսի ասածի վրա եմ հիմնում»,- հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ ռուսական C-400 համակարգերի մատակարարման փաստաթղթեր են ստորագրվել, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց. «Եվրոպան կամաց-կամաց Թուրքիայից հետ է քաշվում, դրա համար Ռուսաստանը մտերմանում է Թուրքիայի հետ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանում, ավելին՝ Ռուսաստանի վարկանիշը գնալով ավելի է իջնում»:

1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,