Մենք ապստամբություն ենք արել, մեր ապստամբությունը շարունակվում է․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

«Մենք ապստամբություն ենք արել, մեր ապստամբությունը շարունակվում է»։ Այս մասին այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու դատական նիստի ժամանակ ասաց ամբաստանյալ Արամ Մանուկյանը, երբ դատավորի խոսքի հնարավորություն էր տվել արտահայտվել ամբաստանյալներին ժամանակից շուտ դատարան բերելու միջնորդությանը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին 18 ամբաստանյալներից ներկա էին 2-ը՝ Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը, մյուս ամբաստանյալները հեռացվել էին դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը առարկեց՝ նշելով, որ խոսի միայն միջնորդության վերաբերյալ։
Նշենք, որ գործով փաստաբանները նիստի ընթացքում միջնորդություն էին ներկայացրել՝ ամբաստանյալներին դատական դահլիճ վերադարձնել։ Միջնորդությանը առարկեցին մեղադրող դատախազները, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվեց մեկ ժամով, մինչ ամբաստանյալներին կներկայացնեն դատական նիստերի դահլիճ։
Այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

hraparak.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,