Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռերի նկատմամբ

«Հիմնադիր խորհրդարան»-ը այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» Քրեակատարողական հիմնարկում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ:

«Հայտնում ենք, որ Դատապարտյալների հիվանդանոցում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռեր Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, և նաև՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։ Քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում։ Չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։ Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել է դուռը, սակայն՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը»,-ասվում է հայտարարությամ մեջ:

«Վերոհիշյալը իրավական բնութագրմամբ կոչվում է անմարդկային վերաբերմունք դատապարտյալի նկատմամբ, և առավել ցնցող է, երբ հիվանդների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերվում Հիպոկրատին երդում տված բժիշկների հաստատությունում։ Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող 4 դատապարտյալները իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտում այս անմարդկային հաշվեհարդարի կապակցությամբ և սպասում Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությանը»։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,