Ղալաթ ես արել, չաթլա´խ.Ժիրայր Սեֆիլյանի համակիր ամերիկահայը վիրավորել է Արմեն Ռուստամյանին

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպում է ունեցել ամերիկահայերի հետ, որի ժամանակ միջադեպ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Newsbook-ը:

Հանդիպմանը ներկա հայերը հարցրել են՝ դաշնակցականները ճանաչո՞ւմ են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալներ են, Արեմեն Ռուստամյանը, ըստ երևույթին, շրջանցել է հարցը և սկսել բացատրել քաղբանտարկյալ եզրույթը:

«Մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ենք: Այն ունի հատուկ մոնիտորինգ, որն անցկացվում են տվյալ երկրներում, ու եթե արձանագրվեր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մի կասկածեք՝ Եվրոպայի խորհրդում այդ հարցը կդրվեր, և Հայաստանը սանկցիաների տակ կհայտնվեր: Կան չափանիշներ՝ այդ անձը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ: Մենք ունենք զեկուցողներ, և այդ հարցի կապակցությամբ նմանատիպ եզրակացություններ չեն տվել: Մենք չենք փորձում քաղաքականացնել հարցը, քաղբանտարկյալն այն անձն է, որի արարքը որևէ աղերս չպետք է ունենա Քրեական օրենսգրքի հետ»,- ասել է պատգամավորը:

Քաղաքացիները պնդել են, որ վերջինս պատասխանի՝ արդյո՞ք Սաֆարյանն ու Սեֆիլյանն, ըստ նրանց, քաղբանտարկյալ են, թե՞ ոչ, բայց Ռուստամյանը կրկին խուսանավել է պատասխանից:

«Ղալաթ ես արել, չաթլա´խ»,- բղավել է քաղաքացիներից մեկը:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Հ.Գ. Արմեն Ռուստամյանին ակնհայտորեն պատասխանել նրա իսկ ոճով: Հիշեցնենք, 2014-ի ԱԺ նիստերից մեկի ժամանակ Ռուստամյանը Հրայր Թովմասյանին ասաց.«Ղալաթ ես անում, չաթլախ»:

armtimes.com

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,