Պավել Մանուկյանը երգեց դատարանում. «Սասնա ծռերի» գործի քննությունը հետաձգվեցՊավել Մանուկյանը երգեց դատարանում. «Սասնա ծռերի» գործի քննությունը հետաձգվեց

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց և հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործի քննությունը։

Դատարանը քննում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի վերաբերյալ քրեական գործը։

Քիչ առաջ դատարան ներկայացվեցին ամբաստանյալները, ում դահլիճը դիմավորեց ծափերով ու նրանց անունները վանկարկելով։

Պավել Մանուկյանը, մտնելով դահլիճ, սկսեց հայրենասիրական երգ երգել, Վարուժան Ավետիսյանը վանկարկեց «Մահ ռեժիմին», Արայիկ Խանդոյանն էլ ասաց՝ «Կանգուն մեր լեռների պես»։

Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում, Պավել Մանուկյանը պատասխանեց՝ մարտական, լիցքավորված։

Նշենք, որ խմբավորման անդամները ոտքի չկանգնեցին, երբ դատավորը ներս մտավ նիստերի դահլիճ՝ նշելով, որ ոչ ոք չի կարող իրենց դատել. «Մեզ դատելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը»։

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 21-ը։

168.am

«Սասնա ծռերի մեկ պահանջը կատարվել է». համակիրները երթով հասան դատարան (տեսանյութ)

Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից գրեթե մեկ տարի անց սկսվում է «Սասնա ծռեր» խմբի 14 հոգու դատավարությունը։ Մինչ Էրեբունու դատարանում այս գործով առաջին նիստի մեկնարկը, խմբավորման համակիրները Ազատության հրապարակից երթով դատարան շարժվեցին։

«Սասնա ծռերի առաջին դատն է, որը խորհրդանշական է, և խորհրդանշական նշանակությունը մենք ուզեցինք նշել երթով՝ վարչախմբին վերստին հիշեցնելու, որ  Սասնա ծռերը դրսում ունեն մեծ թվով համախոհներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։

Հիմնադիր խորհրդարանի անդամը արդար դատավարության ակնկալիք չունի։ Բայց նրա պնդմամբ՝ դատավարությունները հնարավորություն են ծռերի համար մարդկանց ներկայացնելու գունդը գրավելու նպատակն ու խնդիրները, որոնք փորձեցին լուծել։

A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

A protest march in support of ‘Sasna Tsrer’ members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

«Սասնա ծռերի պարագայում արդար դատաստան ակնկալել միամտություն է։ Այնքան ժամանակ, որ այս վարչախումբը բռնազավթել է մեր երկիրը, վերջնական վճիռը լինելու է քաղաքական՝ ըստ վարչախմբի պարագլխի կամայական ցանկությունների»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանի պաստառով Ազատության հրապարակում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նրան հասկանալի չեն Սասնա ծռերին քննադատողների տեսակետները, այն պարագայում, երբ այդ մարդիկ պարզապես դուրս են եկել ամենաթողության դեմ։

A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

A protest march in support of ‘Sasna Tsrer’ members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

«Այն դեպքում, երբ  խաղաղ ցույցերը հանցագործությունների դեմ ամենացինիկ ձևով ոտնահարվեցին, մասնավորապես՝ Նախախորհրդարանի ցույցերը Փակ շուկայի դիմաց, բանը հասավ նրան, որ քրեական թափթփուկները սպառնացին դանակահարել ցուցարարներին»,- հիշեցնում է Վարդգես Գասպարին։

Սասնա ծռեր խմբավորումը Էրեբունու ՊՊԾ գունդը գրավեց անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան։ Բացի Սերժ Սարգսյանի հրաժարականի և քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջները, Սասնա ծռերը մեկ այլ պահանջ դրեցին։ Գասպարիի համոզմամբ՝ հասնելով դրա իրականացմանը։

A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

A protest march in support of ‘Sasna Tsrer’ members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

«Ամենաշոշափելի բանը հողերի հանձնման գործընթացն էր, որն ինչ որ կերպ հետաձգվեց»։

Սասնա ծռերի համակիրների երթին նաև Արմենակ Կյուրեղյանն էր մասնակցում։ Նա խմբավորման անդամներից Արեգ Կյուրեղյանի հայրն է։ Որդու դատավարությանն շտապող Կյուրեղյանը արդարադատության հույս չունի։

«Դատական համակարգը ոտքից գլուխ կոռուպացված է և պատվեր է կատարում»,- «Ա1+»-ին ասաց նա։

Կյուրեղյանի վստահեցմամբ՝ քաղաքական նշանակության դատավարությունները ընթանում են իրավական տրամաբանությունից դուրս, և հենց դա է վատատեսության հիմքը։ Սասնա ծռերի համակիրները երթով Էրեբունու դատարան հասան, որտեղ սկսվեց խմբավորման 14 անդամների դատավարությունը։

A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

A protest march in support of ‘Sasna Tsrer’ members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place

A protest action in support of 'Sasna Tsrer' members took place in front of the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts

A protest action in support of ‘Sasna Tsrer’ members took place in front of the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.

*

Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,