Սփյուռքի մեծամասնությունը հետաքրքրված չէ Հայաստանով. Հրաչ Չիլինկիրյան

«Սասնա ծռերի» գործողություններից հետո բավականին հետաքրքրական և անցումային շրջան տեղի ունեցավ: Սփյուռքը ավելի քաղաքական «ակնոցով» սկսեց նայել Հայաստանին, և սա իր ձևով խթան հանդիսացավ, որ Սփյուռքի որոշ շրջանակներ, որոնք ակտիվ չէին Հայաստանի քաղաքական կյանքում, սկսեն ուշադրություն դարձնել Հայաստանում տեղի ունեցող իրողություններին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասել է Օքսֆորդի համալսարանի արևելագետության ամբիոնի դասախոս, սփյուռքագետ Հրաչ Չիլինկիրյանը:

Հարցին՝ որքանո՞վ Սփյուռքը իրավունք ունի միջամտելու Հայաստանի ներքաղաքական կյանքին, Հրաչ Չիլինկիրյանը նշեց. «Այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի: Ես կարծում եմ՝ չի կարելի Սփյուռքի մասին ընդհանուր եզրերով խոսել: Սփյուռքը այսօր ապրում է չորս երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Վրաստան: Այսինքն՝ Սփյուռքի 80 տոկոսը այս երկրներում է: Յուրաքանչյուր սփյուռք ունի իր յուրահատկությունը: Բացի այդ, եթե Հայաստանում չես ապրում, դա դեռ չի նշանակում, որ դու կարծիք հայտնելու իրավունք չունես»:

Անդրադառնալով այն գնահատականներին, թե Սփյուռքը հետաքրքրված չէ Հայաստանով, Հրաչ Չիլինկիրյանը նկատեց, որ այստեղ ավելի սկզբունքային խնդիր կա. «Անշուշտ, Սփյուռքի մեջ որոշ հայեր կան, որ գալիս գնում են, այս իրադարձություններից, խնդիրներից տեղյակ են, իսկ քանի որ ճանաչում են սփյուռքը, մեծամասնությունը Հայաստանից սպասում է, որ Հայաստանը լինի իր ժողովրդի իրավունքները հարգող, պաշտպանող, որ օրենքի հավասարություն լինի, որ մարդու հիմնական իրավունքները պաշտպանվեն»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,