Մազերի վաղաժամ սպիտակությո՞ւն. 6 բնական միջոց

Մազերի վաղաժամ սպիտակությունը բավական տարածված էսթետիկ խնդիր է, որը անհանգստացնում է հատկապես կանանց։ Սպիտակ մազերի՝ վաղաժամ առաջացումն օրգանիզմի ծերացման նորմալ գործընթաց է, բայց այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսն ու գենետիկան, կարող են արագացնել մազերի սպիտակեցումը։ Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք պայքարել մազերի վաղաժամ սպիտակեցման դեմ։

1. Սոխ։ Սոխով դիմակը մազերի վաղաժամ սպիտակության, դրանց հետ կապված մի շարք խնդիրների դեմ պայքարի լավագույն այլընտրանքային միջոցներից մեկն է։ Այն օգնում է ազատվել թեփից, մաքրում է մահացած բջիջները՝ այդ կերպ լավացնելով թթվածնի հոսքը մազարմատներին։ Միևնույն ժամանակ՝ սոխն օգնում է մազերի առողջ աճին և պայքարում մազաթափության դեմ։

Ինչպես օգտագործել.

• Քամեք սոխի հյութը, քսեք մազարմատներին ու մազերին։
• Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք և թողեք 30 րոպե։
• Մազերը լվացեք սովորական շամպունով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

2. Քարիի տերևներ։ Սա մազերը սնուցող բնական միջոց է, որի պարբերական օգտագործումը կօգնի խուսափել մազերի վաղաժամ սպիտակեցումից։ Այս տերևները նվազագույնի են հասցնում ազատ ռադիկալների ազդեցությունը, կարգավորում գլխի մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։

Ինչպես օգտագործել

• Մի քանի տերևի վրա ջուր լցրեք, եռացրեք մոտ 10 րոպե։
• Քամեք, հյութն օգտագործեք լոգանք ընդունելուց հետո։
• Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

3. Սև թեյ։ Բնական պիգմենտները, որոնք սև թեյին մուգ գույն են հաղորդում, օգտակար են նաև սպիտակ մազերը ներկելու համար։ Այս ըմպելիքը բազմաթիվ հակաօքսիդանտներ, վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնք, ներծծվելով մազերի արմատների մեջ, նպաստում են դրանց աճին և գեղեցիկ փայլ հաղորդում։

Ինչպես օգտագործել

• 2 կամ 3 բաժակ սև թեյ պատրաստեք, ավելացրեք 1 թեյի գդալ ծովի աղ։
• Երբ թեյը սառչի, լցրեք մազերին։
• Թողեք 30 րոպե, լվացեք։ Կրկնեք յուրաքանչյուր երկու օրը մեկ անգամ։

4. Սուրճ։ Սուրճը բնական միջոցներից մեկն է, որն օգտագործվում է սև կամ մուգ շագանակագույն մազերը ներկելու համար։ Բնական պիգմենտներն ու հակաօքսիդանտները սնուցում են մաշկը։ Սուրճը նաև հրաշալի միջոց է՝ մաշկի մեռած հատվածներից և կեղտերից ազատվելու համար։

Ինչպես օգտագործել

• 2 կամ 3 բաժակ սուրճ պատրաստեք։ Երբ սառչի, քսեք գլխի մաշկին։
• Թողեք 30 րոպե, մազերը լվացեք շամպունով կամ կոնդիցիոներով։
• Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

5. Ավոկադո։ Չնայած ավոկադոն չի պարունակում պիգմենտ, որը կարող է գույն հաղորդել սպիտակած մազերին, դրա պարբերական օգտագործումը բնական և արդյունավետ միջոց է՝ մազերի վաղաժամ սպիտակեցումը կանխելու համար։ Ավոկադոն մեծ քանակով օգտակար ճարպաթթուներ է արունակում, վիտամին Е և հանքանյութեր, որոնք պայքարում են քիմիական միջոցների և ազատ ռադիկալների բացասական ազդեցության դեմ։

Ինչպես օգտագործել

• Տրորեք ավոկադոն, ստացված զանգվածը քսեք մազերին ու գլխամաշկին։
• Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 30 րոպե։
• Մազերը լվացեք սովորական շամպունով։ Շաբաթվա ընթացքում կրկնեք 3 անգամ։

6. Եղեսպակ։ Եղեսպակը սպիտակ մազերի դեմ պայքարի ամենահայտնի միջոցներից մեկն է։ Հակաօքսիդանտներն ու կարևոր սնուցող նյութերը կօգնեն կանգնեցնել մազերի սպիտակեցումը, վերահսկել դրանց չորացումն ու մազաթափությունը։

Ինչպես օգտագործել

• Եղեսպակի տերևների վրա 2-3 բաժակ ջուր լցրեք, եռացրեք, թողեք սառչի։
• Քսեք մազերին՝ առանց լվանալու։
• Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,