Վաճառքի են հանել բացառիկ հաստատություններ. ուշագրավ ցանկ

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհել է պետական գույքի արդյունավետ կառավարումից՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ իրեն չի բավարարում այս ոլորտի ղեկավարի՝ Արման Սահակյանի աշխատանքը:

«Պետական գույքի կառավարման վարչություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են խնդիրներ պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմից իրեն վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու առկա գործիքակազմի թերություններ: Արձանագրվել է նաև, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների ներուժը»,- նիստի ժամանակ հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ վարչապետը Արման Սահակյանին 1-ամսյա ժամկետ է տվել՝ քննարկելով շահագրգիռ պետական կառավարչական մարմինների հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսա-տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության և դրանց հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի նախագիծ: Կառավարության աշխատակազմ կներկայացվի նաև պետական գույքի օտարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի ոլորտում մասնագիտացած բրոքերային կազմակերպություններին ներգրավելու վերաբերյալ առաջարկություն: Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն, մասնավորապես ստեղծել պետական գույքի վաճառքի պատասխանատու ստորաբաժանում: Նույն նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մասնավորեցման ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Մասնավորեցման ծրագրում ընդգրկված են հետևյալ ընկերությունները՝

  1. <<Ընդունելությունների տուն>> ՓԲԸ- քաղ.Երևան, Մաշտոցի 47
  2. <<Հրազդանի մարզահամալիր>> ՓԲԸ- քաղ. Երևան, Հրազդանի կիրճ 4
  3. <<Ձիասպորտի կենտրոն>> ՓԲԸ- քաղ. Երևան,Շիրակի 39
  4. <<Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն >>- քաղ.Երևան, Ֆանարջյան 76
  1. <<Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն>> ՓԲԸ քաղ. Երևան, Ֆուչիկի 32
  2. <<Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնքաղ. Երևան,ՆորքՄարաշ 9փ, 123
  3. <<Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն>> ՓԲԸ քաղ. Երևան, Դավթաշեն, փ/ա 25
  4. <<Օշական մանկական վերականգնողական կենտրոն>> ՓԲԸ Արագածոտնի մարզ, գ.Օշական
  5. <<Դիլիջան>> մանկական հակատուբերկուլյոզային առողջարան>> ՓԲԸ քաղ. Դիլիջան ,Օրջոնիկիդձե 5-րդ նրբ., տ.1
  6. <<Երևանի երկաթուղու պոլիկլինիկա>> ՓԲԸ քաղ.Երևան Արցախի 8բ
  7. <<Նևրոզների կլինիկա>> ՓԲԸ Կոտայքի մարզ, գ.Քասախ, Ռ.Սաֆարյան 10
  8. <<Հանրապետական անձավաբուժական կենտրոն>> ՓԲԸ քաղ.Երևան,Աճառյան 2, փակուղի 4
  9. <<Արաբկիր>> բժշկական համալիրերեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ>> ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը քաղ. Երևան,Մամիկոնյանց 30
  10. <<Արտակարգ իրավիճակների օդանավակայան>> ՓԲԸ քաղ.Ստեփանավան
  11. <<Երևանի ոսկերչական գործարան>> ԲԲԸի պետական սեփականություն հանդիսացող
  12. <<Ագրոսպասարկում>> ՓԲԸ- քաղ.Երևան, Տ. Մեծի 65ա
  13. Գորիսի <<Բերրիություն>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Գորիս, Ամառանոցային 125
  14. <<Կրթության ազգային ինստիտուտ> ՓԲ ընկերության <<Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն>>- քաղ.Իջևան, Սպիտակ լճեր
  1. <<Հայփոստ>> ՓԲԸ- քաղ. Երևան, Սարյան 22
  2. <<Հայավտոկայարան>> ՓԲԸ- Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի N 2/14
  3. Տաշիրի կինոցանցի գույք- Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Վ.Սարգսյան փող., թաղ. 4, թիվ36/1
  4. <<Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ>> ՓԲԸ- քաղ.Երևան, Օրբելի 41
  5. <<Համո Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ>> կինոստուդիա>> ՓԲԸ- քաղ.Երևան, Աշտարակի խճուղի 30
  6. <<Կրթության ազգային ինստիտուտ> ՓԲ ընկերության <Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն>> ԴՓԲԸ- քաղ.Իջևան,- բաժնեմասըքաղ. Երևան, Արշակունյաց 12
  7. <<Սևակ և Սաթինե>> ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երեւան, Արղության 10
  8. <<Ավտոմատիկա>> ՓԲԸ –ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Թևոսյան 3/1
  9. <<Կապուտակ>> ՓԲԸ- Գեղարքունիքի մարզ, քաղ.Սևան , Առափնյա գոտի
  10. <<Հայառշինվերանորոգում-1>> ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Գլինկայի 7
  11. <<Երառսպասարկում>> ՓԲԸ- քաղ. Երևան,Խորենացու փ.26ա
  12. <<Երևանի ջրամատակարարման ուղեմաս>> ԲԲԸ- քաղ. Երևան,Արցախի 40
  13. <<Գեոէկոնոմիկա>> ՓԲԸ- քաղ. Երևան,Կոմիտասի 49
  14. <<Ընդերքաբան>> ԲԲԸ- քաղ. Երևան, Չարենցի 46
  15. <<Բյուրեղ>> հանքային ջրերի գործարան>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Կոտայքի մարզ,գ.Բջնի
  16. Իջևանի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Տավուշի մարզ,գ. Աչաջուր
  17. Ախուրյանի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Ախուրյան խճուղի
  18. Անիի <<Ագրոսպասարկում>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ,գ. Մարալիկ
  19. Վարդենիսի <<Բերրիություն>> ԲԲԸ –ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Վարդենիս,Չարենցի փող
  20. <<Դվին կոնցեռն>> ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը քաղ. Երևան,Արշակունյաց 67
  21. <<Ջրհան>> ՓԲԸ- Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ
  22. <<Արաքս>> ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Գ.Նժդեհի 37/8
  23. <<Երվերելակ>> ՓԲԸքաղ. Երևան, Մասիսի նրբ. թիվ 13
  24. <<Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ>> ՓԲԸ- քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4
  25. <<Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն>> ՓԲԸ- քաղ. Երևան,Մ.Մկրտչյան 5
  26. <<Գյուկոնդ>> ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ, քաղ.Գյումրի, Խանջյան 1
  27. <<Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր>> ՓԲԸ-Կոտայքի մարզ,քաղ.Ծաղկաձոր
  28. <<Հավաքական թիմերի մարզական կենտրոն>> ՓԲԸ- քաղ.Երևան, Ծիծեռնակաբերդ 5, Սպորտ-Ավան
  29. <<Էներգաիմպեքս>> ՓԲԸ- քաղ.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
  30. <<Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա>> ՓԲԸ- քաղ. Վարդենիս, Երիտասարդության փող. 15:

Փաստորեն կառավարությունը վաճառքի է հանել, ինչ աչքը կտրել է, այդ թվում նաև այնպիսի կառույց, ինչպիսին է Կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ինստիտուտը, ԱԻՆ օդանավակայանը, մի շարք բուժհիմնարկներ և գիտական կենտրոններ: Ընդ որում, դատելով վարչապետի հանձնարարականներից, վաճառի գործն այս անգամ վստահվելու է մասնավոր բրոքերական ընկերություններին: Սա բացառիկ դեպք է, երբ մոտ 5 տասնյակ պետական ընկերությունները մասնավորեցնում են սոսկ իբրև գույք. որպես արդյունք նշվում է ընդամենը տարածքների վաճառքից ակնկալվող գումարի չափը և խոսք անգամ չկա ակնկակվող ներդրումների և հնարավոր զարգացումների մասին:

 

Արման Վարդանյան

hayeli.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,