September 26, 2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ, փոխհատուցել` 9 զինծայառողի համար

Հունվարի 1-ից մինչ օրս զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ կամ 3,3 միլիոն դոլարից ավելի։ Այս գումարից դեռևս տրվել է 9 զոհված զինծառայողի ապահովագրական հատուցում՝ 92 600 000 դրամով։ Այսինքն՝ դեռևս ծախսվել է հավաքագրված գումարների 5.7 տոկոսը։

Զոհված 9 զինծառայողների ընտանիքները միանվագ կերպով ստացել են 10-ական միլիոն դրամ օգնություն, ամսական նրանց կտրամադրվի 200-300 հազար դրամ։

Զոհված զինծառայողներից չորսը եղել են ժամկետային զինծառայողներ, երեքը՝ սպայական կազմից, երկուսը՝ պայմանագրայիններ։

Հիմնադրամին նվիրաբերվել է 7, 8 միլիոն դրամ

Հիմնադրամին նվիրաբերություն կարող են կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ` արտերկրից։ Հիմնադրամի հրապարակած տվյալներով՝ «1000 դրամներ»-ի հիմնադրամին մինչ օրս կատարվել է ավելի քան 9 միլիոն դրամ նվիրաբերություն:

Նվիրաբերությունների գրեթե կեսը կատարվել է Հայաստանից, որին էլ հաջորդել է հայաշատ երկրորդ երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ապա՝ Ռումինիան։ Նվիրաբերություններ կատարել են ինչպես անհատներ, այնպես էլ ընկերություններ՝ ինչպես դոլարային, այնպես էլ դրամական միջոցներով։ Նվիրատվությունների չափը եղել է 1000-ից մինչև 2 607 507 դրամ։

Ստորև ներկայացված են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցված նվիրատվությունները՝ ըստ երկրների:

Նվիրատվություններ կատարվել են նաև Քաթարից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Օմանից։

Մինչ հիմնադրամի ստեղծումը, այս նախագիծը բուռն քննարկման արժանացավ։ Չնայած բողոքի ալիքին՝ հիմնադրամը ստեղծվեց՝ հավաստիացնելով, որ այն կծառայի որպես զոհված զինծառայողների ընտանիքների նյութական աջակցության կայուն ֆինանսական աղբյուր:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4