Մխիթարյանի գոլն օգնում է Մանչեսթեր Յունայթեդին դառնալ Եվրոպա լիգայի գավաթակիր (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հոլանդական «Այաքսը» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ուժերը չափեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և պարտվեց 0:2 հաշվով:

Հանդիպումի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով զոհված մարդկանց հիշատակը:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:

Հաշիվը 48-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում: Բացի այդ, հայ ֆուտբոլիստը 6 գոլով ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանում:

28-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 74-րդ րոպեին:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակը թույլ կտա «կարմիր սատանաներին» 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Խմբային փուլի վիճակահանության ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» կընդգրկվի երկրորդ զամբյուղում:

Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով.

«Այաքս». Օնանա, Վելտման, Ռիդեվալդ, Սանչես, Դե Լիգտ, Կլասեն, Զիեշ, Շոնե, Դոլբերգ, Տրաորե, Յունես

Պահեստայիններ. Բուր, Տետե, Վեստերման, Դե Յոնգ, Վան դե Բեկ, Ներես, Կլյուվերտ

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Վալենսիա, Սմոլինգ, Բլինդ, Դարմիան, Էրերա, Ֆելաինի, Մատա, Պոգբա, Մխիթարյան, Ռեշֆորդ

Պահեստայիններ. Դե Խեա, Ֆոսու-Մենսա, Ջոնս, Կարիկ, Լինգարդ, Մարսիալ, Ռունի

«Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:2

Գոլերը` Պոգբա (18), Մխիթարյան (48)

  • armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» պարգեւատրությունը. Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական եռագույնով (ֆոտոշարք)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ստացան Եվրոպայի լիգայի չեմպիոնական գավաթն ու ոսկե մեդալները:

Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած պարգեւատրության արարողությունից հետո Հայաստնաի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական եռագույնով շրջում էր խաղադաշտում եւ թիմակիցների հետ տոնում հաղթանակը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի գոլի օգնությամբ անգլիական ակումբը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում:

NEWS.am Sport

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,