Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցին. կան հարյուրավոր ձերբակալվածներ

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ է կիրառել մայիսմեկյան ցույցի մասնակիցների դեմ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, կան ավելի քան 200 ձերբակալվածներ:

Գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ամեն տարի մայիսի մեկին ակցիաներ են անցկացվում:

Ակնկալվում էր, որ այս տարի ցուցարարների թիվն ավելի քիչ է լինելու, քանի որ իշխանություններն արգելել էին երթ անցկացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ սովորաբար հակակառավարական ցույցեր են անցկացվում:

Նշվում է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք վանկարկում էին՝ «Թաքսիմը մերն է, մերն էլ կմնա»: Արդյունքում իշխանությունները ձերբակալել են 207 մարդու: Նրանց մոտից առգրավվել է Մոլոտովի 40 կոկտեյլ, ձեռքի 17 նռնակ:

1in.am

photo  by dn.se

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,