September 18, 2021

Թուրքիայում 102 բարձրաստիճան զինվորական է կալանավորվել

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Բալյոզ» («Մեծ մուրճ») հեղաշրջման ծրագրի գործով անցնող 196 կասկածյալներից 102-ին:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Բալյոզի» գործի առաջին դատական նիստը տեղի է ունենալու 2010թ. դեկտեմբերի 16-ին:

102 կալանավորվածների շարքերում են «Բալյոզի» գործով անցնող Թուրքիայի առաջին բանակային կորպուսի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Օզդեն Օրնեքը, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթընան և առաջին բանակային կորպուսի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունը, ինչպես նաև ծովակալներ Քադիր Սաղդաչը, Մեհմեդ Օթուզբիրօղլուն, Մեհմեթ Ֆաթիհ Իլգերը, գեներալներ Յուրդաեր Օլջանը, Աբդուլլահ Դալայը, Իհսան Բալաբանլըն, Ալի Սեմիհ Չեթինը և ուրիշներ:

Վերոնշյալ անձանցից ոմանք, ի դեմս «Բալյոզի» գործի գլխավոր մեղադրյալ Թուրքիայի առաջին բանակային կորպուսի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի, ձերբակալությունից հետո ազատ էին արձակվել:

«Բալյոզի» գործով անցնող կասկածյալները հիմնականում մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության իշխանությունը ուժով տապալելու փորձի» և «զինված խմբավորմանն անդամակցելու» համար:

Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանն օրերս ընդունել էր «Բալյոզ» հեղաշրջման նախագծի առնչությամբ պատրաստված մեղադրական եզրակացությունը:

968 էջից բաղկացած մեղադրական եզրակացությունում նշվում է, որ «Բալյոզ» հեղաշրջման նախագիծը նախապատրաստվել է 2003թ. մարտի 5-7-ը Թուրքիայի 1-ին բանակային կորպուսի մասնաշենքում 196 բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած սեմինարի ընթացքում:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4