September 18, 2021

Ճգնաժամի պատճառով կառավարության ծրագրի 40 տոկոսը հետաձգվել է

Հայաստանի տնտեսական բարեփոխումների առանցքային հարցերից է հավասար մրցակցային պայմանների ստեղծումն ու բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորումը։ Այս մասին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսությունում առկա ստվերին և հարկային բարեփոխումներին։

Ըստ նրա՝ 2009թ. այդ առումով լրջագույն խնդիրներ են ստեղծվել. «Որովհետև մենք ունեինք բավական համարձակ ռեֆորմների օրակարգ, սակայն տնտեսական անկումը ստիպեց, որ մենք մեր ջանքերն ուղղենք ընթացիկ օպերատիվ հարցերի լուծմանը»։
Ըստ նրա՝ կառավարության ծրագրի 40 տոկոսը նախորդ տարի հետաձգվել է: Երբ բարեփոեխումները հասցվեն իրենց տրամաբանական ավարտին, այդ պարագայում միայն, վարչապետի խոսքով, շոշափելի կլինեն արդյունքները: «Այդ ծրագրերը մենք իրականացնում ենք Համաշխարհային բանկի և Արժութային հիմնադրամի հետ համատեղ, և նրանք նույնպես ֆինանսավորում են մեզ այդ ծրագրերը իրականացնելու գործում: Մենք հետևողական պետք է լինենք այդ առումով, որպեսզի այս ռեֆորմները հասցնենք իրենց տրամաբանական ավարտին։ Այդ դեպքում շոշափելի կլինեն արդյունքները»,- ընդգծել է նա։

Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև տնտեսական մրցակցության պայմանների բարելավումը: Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագիր է իրականացվում, որպեսզի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կարողությունները կտրուկ ավելացվեն: Նախապատրաստվում են նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք շուտով կառավարությունը կներկայացնի Ազգային Ժողով:

Ըստ այդմ, ոչ միայն տուգանքները կխստացվեն, այլև կստակեցվեն կանոնները, հակամրցակցային ռեժիմները, կապահովվի հրապարակայնություն, կխստացվեն կանոնները, պատժամիջոցները. «որպեսզի պատժամիջոցները համադրելի լինեն այն վնասների հետ, որ մենաշնորհները կարող են հասցնել սպառողներին և, ընդհանուր առմամբ, տնտեսական համակարգին: Դրա համար մենք լավագույն միջազգային փորձից ստանալու ենք առաջարկություններ, որ կարողանանք այդ դաշտը կատարելագործել»։

Tert.am

photo by  banker.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4