September 18, 2021

Ի՞նչ խաղաղապահների տեղակայման մասին է խոսքը. hարցնում է Բակո Սահակյանը

«Ի՞նչ խաղաղապահների տեղակայման մասին է խոսքը։ Դրանք ընդամենը մամուլում շրջանառվող ինչ-ինչ լուրեր են։ Կան ավելի լուրջ հարցեր, որոնք առաջին հերթին պետք է քննարկվեն», – հուլիսի 23-ին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Ըստ նրա՝ կարևոր հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որի ինքնորոշմանն ու անկախությանն այլընտրանք չկա։

Նա նաև հավելել է, որ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը Ղարաբաղում ներկայում ընթացող բանակցություններից հեռու է. «Ներկայում քննարկվում են ավելի լուրջ սկզբունքներ, որոնք բարձրացվում են Հայաստանի կողմից»։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4