
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում ողբերգությամբ է ավարտվել Love Parade փառատոնը: Associated Press-ը հաղորդում է, որ փառատոնի ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով առնվազն տասնհինգ մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Հայտնի է, որ աշխարհի խոշորագույն էլեկտրոնային երաժշտական փառատոնի մասնակիցների շրջանում հրմշտոցը սկսվել է խուճապի պատճառով, բայց թե ինչն էր խուճապ առաջացրել, առայժմ պարզ չէ:
Հրմշտոցը սկսվել է թունելում, երբ ոստիկանները փորձել են կասեցնել մարդկանց հոսքը Love Parade-ի տարածք:
Չնայած տեղի ունեցած ողբերգությանը, փառատոնը չի ընդհատվել: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ փառատոնին մասնակցելու համար գերմանական քաղաքում հավաքվել է մոտ մեկուկես միլիոն մարդ: Նրանց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ կատարվածի մասին:
Tert.am
Leave a Reply