November 30, 2020

Սեյրան Օհանյանը Աֆղանստանում է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Աֆղանստան

Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4