October 27, 2020

ԼՂՀ-ն չի նահանջի ներկա սահմաններից

Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում ԼՂ խնդրի «փոխզիջումային լուծումը»:  Այս մասին Ստեփանակերտում հուլիսի 23-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ընդգծել է, որ Ստեփանակերտը կներկայացնի իր դիրքորոշումը «փոխզիջումային լուծման» վերաբերյալ այն բանից հետո, երբ կդառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որն է համարում ԼՂՀ սահմաններ՝ ներկա փաստացի՞, թե՞ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, Բակո Սահակյանը պատասխանել է, որ ասելով ԼՂՀ, ինքը նկատի ունի հանրապետության ներկա փաստացի սահմանները:

«Մենք չենք դիտարկում ԼՂՀ վերջնական կարգավիճակը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում»,- հայտարարել է նա:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4