September 18, 2021

Համաշխարհային բանկը եւս 40 մլն դոլարի վարկ հատկացրեց Հայաստանին

Հուլիսի 23-ին Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրվել է «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ  լրացուցիչ ֆինանսավորման» մասին 40 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը: Ծրագիրն ուղղված է կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնմանն ու ճանապարհաշինության ոլորտում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը:

Ծրագրով նախատեսվում   է հանրապետության թվով 9 մարզերում իրականացնել գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող շուրջ 190 կմ ճանապարհային հատվածների վերականգնման աշխատանքներ: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ  արդեն իսկ նախատեսվում է վերականգնել  50 կմ ճանապարհ: Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել շուրջ 19 000 մարդ/ամիս աշխատատեղ այս ոլորտում:

Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ, լողացող տոկոսադրույքով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով`  վարկի տրամադրման պայմանները շահավետ են, ինչը հնարավորություն կտա հստակորեն իրագործել տարածքային համաչափ զարգացում ապահովող այս  ծրագիրը եւ առանց որեւէ դժվարությունների մարել վարկը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4