September 18, 2021

ԱՄՆ մարդահամարի ժամանակ հայերի թվի ճշգրտումը թույլ կտա համայնքային ֆինանսավորում ստանալ

ԱՄՆ-ում այս տարի անցկացվող մարդահամարը կարեւոր է ոչ միայն այդ երկրի, այլեւ ԱՄՆ-ի հայ համայնքի համար: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ մարդահամարի բյուրոյում գործընկերության մասնագետ Անահիտ Թովմասյանը: «Արձանագրելով հայերի ճշգրիտ թիվը` մենք կառավարության դրամային հատկացումներին արժանանալու ավելի մեծ հնարավորություն ենք ստանում, ինչպես նաեւ ավելի հավանական ենք դարձնում շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունների ֆինանսավորումը՝ երիտասարդության եւ մեծահասակների ծրագրեր կազմելու համար:

Քաջալերելով ամերիկահայերին իրենց հարցաթերթիկում նշել ազգությունը «հայ»` մենք նպաստում ենք, որ մարդահամարը ավելի ճիշտ արտացոլի Կալիֆորնիայում բնակվող հայերի թիվը, որն էլ իր հերթին թույլ կտա նրանց ներկայանալ որպես փոքրամասնություն եւ ստանալ հայկական համայնքներին հասանելիք ֆինանսավորումը»,- ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ում ամենաառաջին մարդահամարը անցկացվել է 1790 թվականին եւ մինչ օրս իրականացվում է ամեն տաս տարին մեկ: 2010 թվականի մարդահամարը  23-րդն է, որի հարցաթերթիկը ամենահակիրճն  է պատմության մեջ. այն ներառում է միայն 10 հարց: Հարցաթերթիկներն ուղարկվել են բոլոր ընտանիքներին մարտ ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում:

«Մարդահամարում մասնակցություն ունենալը պարտադիր է, քանի որ այն մեր սահմանադրության մի մասն է կազմում: Որպես ԱՄՆ քաղաքացիներ` մենք բոլորս պետք է կատարենք մեր քաղաքացիական պարտքը: Մարդահամարը թույլ է տալիս ճշգրտել ամբողջ երկրում եւ ամեն մի նահանգում բնակվող մարդկանց  թիվը», -նշել է Թովմասյանը:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4