September 18, 2021

Մեր վիճակագրությունը կամ վատն է, կամ շատ վատը. Բագրատ Ասատրյան

ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին զարմացրել է Հայաստանի վիճակագրական ծառայության գործելաոճը։ Ըստ նրա, հրապարակած ցուցանիշներն աչքի են ընկնում իրենց անլրջությամբ։ Ասատրյանի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ մեծից մինչև փոքր, դեռ տարեսկզբից գիտեր, որ Հայաստանի գյուղատնտեոսության վիճակը վատ է։ Իսկ վիճակագրական ծառայությունը 5 ամիս շարունակ այդ ոլորտում աճ էր արձանագրում։

Այն, որ հունիսին գյուղատնտեսության ոլորտում անկում էր արձանագրվել, Բագրատ Ասատրյանը բնական է համարում, քանի որ, ըստ նրա, տարեսկզբից գյուղատնտեսությունը բնական աղետների հետևանքով մեծ վնասներ է կրել։ Իսկ թե ինչու են դա պետական վիճակագիրները միայն հունիսին բարձրաձայնել, ըստ նրա, անհասկանալի է։ «Հունիսին աղետներ չեն եղել, ինչ եղել է, եղել է տարեսկզբին։ Մեր վիճակագրությունը կամ վատն է, կամ շատ վատը»,– ասաց նա։

Ասատրյանի գնահատականներով՝ Հայաստանի գյուղատնտեսությունը մահացած ոլորտ է. «Գյուղում 20 տարի բարեփոխումներ չեն կատարվել։ Այսօր գյուղը միգրանտների, աշխատուժի փախուստի պոտենցիալ աղբյուր է։ Գյուղում պոտենցիալ մեկ միլիոն միգրանտ է նստած։ Ցավոք՝ ոչ ոք այդ մասին ոչինչ չի մտածում»։
 

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4