November 30, 2020

Հայկական բանակի 25-ամյակին. Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Հունվարի 28-ին լրանում է Հայկական բանակի կազմավորման 28-ամյակը։ Բանակ, որը ձեւավորվեց Ղարաբաղում պատերազմի ֆոնին եւ դրա տրամաբանական արդյունքը դարձավ։

Այսօր նշելով  հայ զինվորների խիզախությունը՝ մենք հիշում ենք այդ պատերազմի դեմքերը, որոնցից մեկը կանացի է։ 

Դրա համար մենք այցելել ենք Եռաբլուր պանթեոն, որտեղ զոհված ազատամարտիկների կողքին հանգչում են տղամարդկանց հետ հանուն հայրենի հողի խաղաղության թիկունք թիկունքի կռված բազմաթիվ հայ կանանցից 7-ի գերեզմանները։

Նունե Աբրահամյան

Ծնվել է 1966 թ. հուլիսի 6-ին Երեւանում: Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Երեւանի հետվնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժանմունքում:

Նունեն Հայաստանի նետաձգության բազմակի չեմպիոն է:

1992 թվականին միացել է «Արծիվ-24» գումարտակին եւ մասնակցել է Մարտակերտում, Հաթերքում, Սարսանգի ջրամբարի շրջանում, Կուսապատում, Աղդամում, Ֆիզուլիում, Կուբաթլուում, Քելբաջարում մղված մարտերին:

1994 թվականի հունվարի 31-ին 28 տարեկանում զոհվել է Քելբաջարի շրջանում՝ շրջապատման մեջ ընկած վիրավոր ընկերներին օգնություն ցույց տալիս:

Կարինե Գեւորգյան

Ծնվել է 1956 թ. դեկտեմբերի 7-ին Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ: 1982 թվականին աշխատանքի է ընդունվել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում:

Ազգային-ազատագրական պայքարն սկսվելուց հետո դարձել է «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ եւ մտել է «Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության մեջ:

1992 թվականին կամավոր մեկնել է Ղարաբաղ: Կարինեն վիրավորներին հանել է մարտի դաշտից, մասնակցել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում, Հաթերքում, Մեծ Շեն գյուղում, Սարսանգի ջրամբարի շրջանում, Քելբաջարում, Օմարի լեռնանցքում մղված մարտերին:

1993 թվականի հունիսի 13-ին զոհվել է 37 տարեկանում՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում վիրավոր ընկերներին օգնություն ցույց տալու ժամանակ: Նրա պատվին անվանակոչվել է Խաչաղբյուրի դպրոցը:

Նաիրա Սահակյան

Ծնվել է 1970 թվականի մարտի 9-ին Երեւանում: Ընդունվել է Հակոբ Չամչյանի անվան կիրառական քիմիայի ուսումնարան: Ամուսնացել է, երկու երեխա լույս աշխարհ բերել՝ Թերեզային եւ Տիգրանին:

1989 թվականից միացել է ազատագրական շարժմանը, եղել է «Աղբյուր Սերոբ» ջոկատի անդամ: Մասնակցել է Ասկերանում, Լաչինում, Կուսապատում ընթացող մարտերին: 1993 թվականին «Արծիվ-5» գումարտակի կազմում մարտերի է մասնակցել Սարսանգի ջրամբարի շրջանում:

Մասնակցել է Շուշիի ազատագրմանը: Արագ ռեակցիայի, ճարպկության եւ հնարամտության համար մարտական ընկերները նրան «Սպիտակ Աղվես», «Շուշիի աղվես» են անվանել: Պարգեւատրվել է «Խիզախության համար» մեդալով:

1993 թվականի փետրվարի 28-ին, երբ փորձել է օգնել վիրավոր ընկերոջը՝ Հրաչին, 23 տարեկանում զոհվել է դիպուկահարի կրակոցից:

Նվարդ Հովսեփյան (Նառա)

1988 թվականին հետախուզական հանձնարարությամբ Նախիջեւանում է եղել: 1989 թվականին ներառվել է հետախուզական խմբի կազմի մեջ:

1990 թվականի մայիսի 27-ին «Արծիվ» ջոկատի, եղբայրների եւ ամուսնու հետ կանխել է տանկերի մուտքը Երեւան՝ սադրանքներ եւ արյունահեղություն թույլ չտալու համար: 1

992 թվականի մայիսի 9-ին մասնակցել է Շուշիի ազատագրման մարտերին: Պատերազմից վերադարձել է ծանր հիվանդ: 2002 թվականի հունվարի 17-ին սրտի կանգի հետեւանքով մահացել է Մոսկվայում:

Աշխեն Հովհաննիսյան

Ծնվել է 1969 թ. փետրվարի 16-ին

1993 թվականի փետրվարին որպես ռադիոկապավոր ծառայել է 5-րդ մոտոհրաձգային բրիգադում: 1993 թվականի հունիսին մեկնել է Հադրութի շրջան, որտեղ մասնակցել է պաշտպանական մարտերին:

Առողջական վիճակի վատթարացման պատճառով Երեւան է վերադարձել: Մահացել է 2008 թվականի մարտի 20-ին օրգանիզմի ընդհանուր ինտոկսիկացիայի հետեւանքով:

Կարինե Հովսեփյան

Ծնվել է 1961 թ. փետրվարի 5-ին Երեւանում:

1989 թվականից Արցախում մասնակցել է ազատագրական մարտերին: 1990 թվականին մտել է «Տիգրան Մեծ» գունդ, հրաձիգ է եղել: Ռազմական գործողությունների է մասնակցել Գորիսում, Նոյեմբերյանում, Գետաշենում, Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերում եւ Օմարի լեռնանցքում:

1994 թվականի փետրվարի 5-ին վիրավորվել է, վերադարձել է որպես 2-րդ խմբի հաշմանդամ: Մահացել է 2010 թվականին 49 տարեկան հասակում:

Սվետլանա Ավագյան (Լենա մայրիկ)

Ծնվել է 1944 թ.: Մայրական հոգատարության համար նրան Լենա մայրիկ են անվանել:

«Կոլցո» գործողության ավարտից հետո Գետաշենի իր տունը հրկիզել է, որպեսզի այն հակառակորդին բաժին չհասնի:

Գետաշենից հայաթափելուց հետո հաստատվել է Արարատի մարզի Խաչփար գյուղում: Մահացել է 2006 թվականին:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4