November 30, 2020

Ֆրանսիա.Սահմանադրական խորհուրդը կրկին մերժեց ժխտողականության մասին օրինագիծը

ՓԱՐԻԶ.-  Ինչպես Orer.eu -ն  գրել էր՝   2016 թվականի հոկտեմբերի 14-ին  Ֆրանսիայի Սենատն ընդունել էր դեռեւս ամռանը Ազգային ժողովի կողմից ընդունված  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Կողմ էր քվեարկել 156 պատգամավոր, դեմ՝ 146։ Նաեւ գրել էինք, որ այլ դիտարկման համաձայն, , որ այս օրինագիծը կոնկրետ Հայոց ցեղասպանության քրեականացմանը չի վերաբերում։ Ըստ Ֆրանսիայի  Ազգային ժողովի ընդունած «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, պատիժ էր սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու  համար:

Եվ ահա, ավելլի քան 60 ֆրանսիացի սենատորներ եւ ավելի քան 60 պատգամավորներ  բողոք դիմում էին ներկայացրել Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդին:

Հունվարի 26-ին Սահմանադրական խորհուրդը քննարկելով օրինագծի զանազան կետերի սահմանադրականությունը, մերժել  է դրանց մեծ մասը, կա՛մ իրենց ձեւի, կա՛մ էլ իրենց բովանդակության պատճառով: Մերժված կետերի մեջ է նաեւ  է ոճիրների, հետեւաբար՝ Հայոց ցեղասպանութեան ժխտման կետը: 

Որոշման մեջ ասվում է.  «Խորհուրդս հաստատեց, որ մի կողմից  այս տրամադրությունները անհրաժեշտ չեն ճնշելու համար ատելություն կամ բռնություն սերմանող գրգռությունները, որոնք արդեն ճնշված են մամուլի ազատության վերաբերյալ 1881 Հուլիս 29-ի օրենքով։ Իսկ մյուս կողմից էլ հիմնվել է այն փաստի վրա, որ  բողոքարկվող օրինագիծը թույլ պիտի տար հետապնդում ձեռնարկել որոշ արտահայտությունների առիթով, այն պատճառաբանությամբ, թե դրանք   ժխտում են  դեպքեր, որոնք մինչդեռ իբրեւ ոճիր՝ իրավաբանորեն ճանաչում իսկ չեն գտել այն պահին, երբ այդ արտահայտությունները ասվում են։  Սահմանադրական խորհուրդը գնահատեց, որ դա  վիճարկման ենթակա պատմական դեպքերի մասին արտահայտությունները   կամ կատարված արարքների օրինականութեան մասին անորոշության կտանի։
Հետեւաբար, Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ բողոքարկվող տրամադրությունները խոսքի ազատության  դեմ հարված, ինչ որ անհրաժեշտ չէ։  Ուստի, Խորհուրդը դրանք համարեց  հակասահմանադրական։ Այս մասին գրում է ՚՚Նոր Յառաջ՚՚ը։

Թուրքական մամուլն արդեն արձագանքել է այս որոշմանը, այն համարելով Թուրքիայի իրավաբանական հաղթանակ։

ՕՐԵՐ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4