November 30, 2020

«Բաքուն փորձում է խաթարել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների նախաձեռնությունները». Կազիմիրով

Բաքվի ղեկավարության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների նկատմամբ չի առանձնանում իր կառուցողականությամբ: Այս մասին նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Независимая газета»-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հոդվածում:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խլել է 20 տարի ու դեռ ավելի ու ավելի է պահանջում: Եթե հայկական երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատանք տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների ուղղությամբ, ապա պաշտոնական Բաքուն չի էլ ձգտում դրան, ընդհակառակը՝ փորձում է որեւէ կերպ խաթարել միջնորդների նախաձեռնությունները կամ ձգձգել դրանց վերանայումը: Դեռ ավելին, նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է նախկինի պես ռազմական գործողությունների վերսկսման  վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնել»,- վերլուծության մեջ գրել է Կազիմիրովը:

Նրա խոսքով՝ չնայած Բաքվի նախկին ղեկավարության սխալ հաշվարկներին ու 1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմի բավականին ուսուցողական բնույթին, տպավորություն է ստեղծվում, որ այժմյան ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրական գնահատական տալ կարեւորագույն գործոններին՝ օրինակ՝ նրան, թե ինչ կարժենա  նոր ռազմական հակամարտությունը սեփական ժողովրդի եւ տարածաշրջանի համար, եւ ինչպիսի հետեւանքներ այն կունենա:

«Բաքվի թերացումների շրջանակում արժե նաեւ ընդգրկել ոչ հազվադեպ նկատվող անբավարար լրջությունը ղարաբաղյան կարգավորմանն ուղղված փաստաթղթերում, որոնք ստորագրվել են հենց իր մասնակցությամբ:  Իլհամ Ալիեւի դիրքորոշումը՝ առաջ տանել ղարաբաղյան կարգավորումը հայկական զորքերի դուրսբերման միջոցով, միամիտ եւ անիրական է: Միանշանակ պարզ է, որ զորքերի դուրսբերումը կարող է տեղի ունենալ միայն կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման վստահելի ամրապնդմամբ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի հաստատմամբ: Ավելի իրական են ԱՊՀ երկ րների ղեկավարների խորհրդի կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված հայտարարության շեշտադրումները: Այնտեղ հստակեցված է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը: Իլհամ Ալիեւի դիրքորոշումը բացարձակապես չի համապատասխանում  ԱՊՀ պետությունների ղեկավարների դիրքորոշմանը»,-ընդգծել է նա:

168.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4