September 18, 2021

Սեյրան Օհանյանը` Գերմանիայում

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունն կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք:

Իսկ հուլիսի 19-ից 20-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին: Համաժողովի հիմնական նպատակն էր տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև եվրատլանտյան ռազմական կառույցների հետ համագործակցության հարցերի քննարկումը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից, Գեներալ-գնդապետ Խաչատուրովն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության հարցերին, ինչպես նաև Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության առկա սպառնալիքներին

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4