January 28, 2021

Թուրքիան չի վերադարձնի Էլ Բաբը Սիրիային

Անկարան չի վերադարձնի Էլ Բաբ սիրիական քաղաքը սիրիական իշխանություններին այն բանից հետո, երբ կազատագրի ԻՊ գրոհայիններից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Քուրթուլմուշը ասել է, որ «Եփրատյան վահան» օպերացիայի նպատակն է եղել հեռացնել թուրքական ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները: Նշենք, որ մարտերը Էլ Բաբի համար սկսվել են դեռ հինգ ամիս առաջ, եւ Թուրքիան ավելի քան հինգ հարյուր զինվորական է կորցրել Էլ Բաբի մատույցներում եւ մեծ քանակությամբ տեխնիկա:

hraparak.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4