
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Դաշնության կանցլերի թեկնածուի անունը պաշտոնապես հայտնի կդառնա հունվարի 29-ին: Այդ մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է կուսակցության կայքում:
Արդեն իսկ հայտնի է, որ դա կլինի կուսակցության գործող առաջնորդ, Եվրախորհրդի նախկին նախագահ Մարտին Շուլցը: Մյուս հավանական թեկնածուն՝ Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը, հրաժարվել է առաջադրվել:
Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում էլ ընտրվում է Գերմանիայի կանցլերը, տեղի են ունենալու 2017 թվականի սեպտեմբերին:
hraparak.am/
Leave a Reply