October 30, 2020

Զգուշացի՛ր Աղասի Արաբյան, չկիսե՛ս Աղասի Խանջյանի ճակատագիրը

Զգուշացի՛ր Աղասի Արաբյան, չկիսե՛ս Աղասի Խանջյանի ճակատագիրը

20:23 21 Հնվ, 2017

ԵՐԵՎԱՆ: 21 հունվար- 1lur.am:   Եվրամիության հետ Վրաստանի ստորագրած համաձայնագրից հետո, երկրի իշխանությունն անզուսպ ցանկություն է հայտնում դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Հանուն իր առջև դրված նպատակի՝ Վրաստանի իշխանությունները պատրաստ են գնալու անխոհեմ գործողությունների՝ բավականին հեռու դարերով ձևավորված ավանդույթներից, սովորույթներից, բարոյա-էթնիկական նորմերից, որոնք ունեն իրենց երկրում ապրող փոքր ազգությունները: Ընդունվում են անխոհեմ որոշումներ, այդ թվում՝ միասեռականների ամուսնությունների օրինականացումը:Բնականաբար, տեղի ունեցող դեպքերը հուզում են Ջավախքում ապրող հայ հանրությանը և մեզ՝ Սփյուռքին: Այս կապակցությամբ մենք հրապարակայնորեն դիմել ենք Վրաստանի իշխանություններին՝ նախագահին և Ազգային ժողովին, որպեսզի Ջավախքին (Սամցխե-Ջավախք-Ծալկա) տրվի ազգային-մշակութային ինքնավարության կարգավիճակ՝ միասնական Վրաստանի կազմում:

Մեր հղումը՝ http://nashasreda.ru/obrashhenie-dzhavaxkskoj-diaspory-rossii/

Նաև՝ http://golosarmenii.am/article/37897/esli-vlasti-ne-uslyshat-dzhavaxk—vybory-nado-bojkotirovat-

Նաև՝ http://russia-armenia.info/node/22772

Մենք նպատակաուղղված նշել ենք, որ տարածաշրջանի ազգային-մշակութային ինքնավարության կարգավիճակը չի ենթադրում  Վրաստանից տարածքային անջատում, այլ  միայն  ջավախահայության իրավունքների ամրապնդում, որպեսզի նրանք պահեն ու պահպանեն իրենց էթնիկ յուրահատկությունը՝ կրոնը, մշակույթը և ազգային ավանդույթները: Բնականաբար, մեր դիմումը չկարողացավ վրիպել վրացական ծախված  «լրագրողիկների» ուշադրությունից, որոնք անմիջապես իրենց  բուլվարային լրատվամիջոցներով տարածեցին կեղծ  հրապարակումներ: Մանավորապես, Վրաստանում հայտնի «Ասավալ-Դասավալիի» դեղին մամուլում տպագրեցին պատվիրված հոդված «Զգուշացի՛ր Աղասի Արաբյան, չկիսե՛ս Աղասի Խանջյանի ճակատագիրը» վերնագրով:

Հոդվածում նշվում է, որ Լավրենտի Բերյան հարգված ու սիրված էր Կովկասի բազմամիլիոն բնակչության կողմից:Բերիայի կեղծ քաղաքավարությունն  այնքան էր մթագնել Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի գիտակցությունը, որ այդ հին ու փորձառու հեղափոխականը Թբիլիսիի իր իսկ  աշխատասենյակում իր անմիջական ղեկավարին նվիրեց պարսկական մի հին գորգ՝ ի նշան հավատարմության: Հետո հեղինակն իր ազգային-շովինիստական «դեղինությամբ» նկարագրում է, թե ինչպես է Բերիան իր աշխատասենյակում գնդակահարել Սովետական Հայաստանի կենտկոմի քարտուղարին այն բանի համար, որ նա համարձակվել է խնդրել Հայաստանին հանձնել Ջավախքի հողերը: Հոդվածի վերջում  հեղինակը ցինիզմով նկարագրում է, թե ինչպես հենց այդ նվիրված գորգի մեջ էլ հրահանգում է փաթաթել Աղասի Խանջյանի դին ու նետել աղբանոցը: Այս օրինակով էլ հասկացվում է Աղասի Արաբյանին, որ նա էլ չկիսի նույն ճակատագիրը:

Հարկ է վերոհիշյալ հոդվածի հեղինակին հասկացնել, որ Լավրենտի Բերիան 20-րդ դարի ամենաատելի քաղաքական գործիչներից մեկն է եղել, որն իր քաղաքական ուղին անցել է ահռելի թվով անմեղ մարդկանց բռնաճնշումների ու անսահման հանցագործությունների ենթարկելու գնով , ինչն  էլ նրան դարձրել էր սովետական ժամանակների ամենահանրաճանաչ «մահվան գործիչը»: Դեռևս ներքին գործերի կոմիսար եղած ժամանակ նա շատ խորամանկ ու դաժան քաղաքական գործիչ էր, որի որոշումներից կախված էին շատ ազգերի ճակատագրեր:Իր հանցագործությունների մեծ մասը Բերիան կատարել է  Սովետական Միության ղեկավար Իոսիֆ Ստալինի թիկունքում, որի մահից հետո խարդախ միջոցներով փորձում էր զբաղեցնել նրա տեղը: Բայց հաղթանակեց ճշմարտությունը և դատարանի որոշմամբ Լավրենտի Բերիային որպես հայրենիքի  դավաճանի  գնդակահարեցին:

«Ասավալ-Դասավալիի» հրապարակած հոդվածում ողջ քաղաքակիրթ մարդության կողմից   դատապարտելի Լավրենտի Բերիայի հանցավոր  գործունեությունն է բացեիբաց  քարոզվում և խրախուսվում, ինչը  Վրաստանում կարող է ազգայնական տարաձայնությունների առիթ հանդիսանալ և հրահրել բռնաճնշումներ: Վրաստանում շատ «տարօրինակ» է ընկալվում խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների պատասխանատվությունը:

 

«Ռուսաստանի ջավախահայերի միություն» հասարակական կազմակերպություն

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4