September 18, 2021

Նախկին հրամանատար. Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է. դա ընդամենը ժամանակի հարց է

Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է, ամբողջ հարցն այն է, թե երբ այն կսկսվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ հուլիսի 21-ին նման տեսակետ է հայտնել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջին գլխավոր հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո): Նրա խոսքով՝ թուրքերը (նկատի ունի ե՛ւ թուրքերին, ե՛ւ ադրբեջանցիներին-խմբ.) հայերի բնաջնջումը համարում են ազգային նպատակ, եւ վաղ թե ուշ կրկին փորձելու են դա իրագործել: «Ես հստակ տեսնում եմ հաղթանակ եւ համոզված եմ, որ մեք կարող ենք հաղթել, սակայն ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այդ կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի թուլացման դեմ եւ միտված է համոզել մեր ժողովրդին, որ  պարտությունն անխուսափելի է»,-հայտարարեց Կարապետյանը: Նա սուր քննադատության ենթարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ մասնավորապես ընդգծելով, որ հայ ժողովուրդը պետք համախմբվի եւ մեկ բռունցք դարձած առաջ շարժվի քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: «Մենք կամ պետք է միջազգային հանրությանը կտրուկ պահանջներ առաջադրենք, կամ էլ ընդհանրապես դուրս գանք Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններից:

Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի պատերազմ սկսելու: Թուրքը դեռեւս պատրաստ չէ հարձակվել, սակայն նրան կդրդեն դրան:

Բոլորն են ցանկանում, որպեսզի Հայաստանը թուլանա եւ նահանջի»,-կարծում է նախկին հրամանատարը:

Կարպետյանի կարծիքով՝ կա մի լավ տարբերակ. «Կարող ենք մենք հարձակվել Ադրբեջանի վրա, եւ այդ դեպքում շատ խնդիրների կարող ենք լուծում տալ: Սակայն դրա համար պետք է վճարել ժողովրդին: Պետք է լեզուն հասկանալ, հիշել, թե ով ենք մենք եւ առանց գլուխ կախելու առաջ շարժվել: Հայաստանը պետք է հանդես գա ողջ ժողովրդի անունից»,-նշեց Կարապետյանը, հավելելով, որ «չնայած հայերի մեջ էլ կան հայեր, վատ հայեր եւ թուրքեր, սակայն նրանք էլ, բոլոր դեպքերում, հայեր են: Մենք պետք է միասնական լինենք:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4