June 26, 2022

Միասին մենք կկարողանանք ավելի լավը դարձնել Ամերիկան. Թրամփը դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը

21.30

Րոպեներ առաջ Դոնադ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 45-րդ նախագահի պարտականությունները:

Նրա ելույթի հիմական ուղերձը մարդկանց մեջ հավատը վերականգնելուն էր ուղղված։ Թրամփը շնորհակալություն հայտնեց Օբամաներին` նրանց հոյակապ անվանելով:

«Հավասար են ինչպես սպիտակամորթ, այնպես էլ սևամորթ քաղաքացիները և նրանց կյանքերը հավասարապես կարևոր են մեզ համար: Միասին մենք կկարողանանք ավելի լավը դարձնել Ամերիկան և այո, կրկին ավելի հզոր դարձնել: Աստված օրհնի ձեզ և օրհնի Ամերիկան», – ասել է Թրամփը:

 

 

_______________________________

21.10

Դոնալդ Թրամփը քիչ առաջ պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը`երդվելով պաշտպանել ԱՄՆ Սահմանադրությունն ու հավատարիմ մնալ իր աշխատանքին։

________________________________

20.37

Բոլոր հյուրերն ու երդմնակալության արարողության մասնակիցներն արդեն ժամանել են ԱՄՆ Կապիտոլիումի տարածք, ինչպես նաև երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ընտանիքը:

Մեկնարկում է երդմնակալության արարողության պաշտոնական մասը: Շուտով խոսքով հանդես կգա ԱՄՆ ապագա ղեկավարը:

_________________________________

19.12

Նախագահի երդմնակալությանը մասնակցող հյուրերից շատերն արդեն հավաքվել են Կապիտոլիումի բլուրի մոտակայքում: Այնտեղ է արդեն ԱՄՆ 45-րդ նախագահի դուստրը` Իվանկա Թրամփը:

Ուղիղ հեռարձակմամբ քիչ առաջ հաղորդվեց, որ Կապիտոլիում են ուղևորվել նաև Օբամաներն ու Դոնալդ Թրամփը`տիկնոջ հետ միասին: Ավելի վաղ Օբամաները նրանց հյուրընկալել էին Սպիտակ տանը:

Սպիտակ տնից դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք են ուղևորվել նաև Ջորջ Բուշ կրտսերը` տիկնոջ` Լորա Բուշի հետ միասին, ինչպես նաև ԱՄՆ-ի նորանշանակ փոխնախագահ Մայք Փենսը` կնոջ հետ միասին:

Պաշտոնավոր հյուրերի թվում են նաև Օբամայի օրոք գործող փոխնախագահ Ջո Բայդենը և նրա տիկինը:

18.44

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ:

Երկրի նորընտիր ղեկավարը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է «կրկին Ամերիկան մեծ տերություն դարձնել, ամելի մեծ, քան այն երբևէ եղել է»:

Այս խոսքերը նա կրկնել է նաև երդմնակալության նախօրեին Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրում:

Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տանն իր վերջին օրն է անցկացրել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման` կատարելով վերջին հանձնարարականներն ու հրաժեշտի նամակ հղելով բոլոր ամերիկացիներին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երդումի խոսքը Թրամփը հնչեցնելու է ձեռքն երկու Աստվածաշնչի վրա դրած:

Դրանցից մեկն իր մոր կողմից նվեր ստացած Աստվածաշունչն է, մյուսը Աբրահամ Լինքոլնին պատկանած Աստվածաշունչը, որը գնվել էր վերջինիս երդմնակալության համար:

tert,am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4