June 26, 2022

Թրամփն ԱՄՆ զինված ուժերը համարում է «տխուր անկման» մեջ գտնվող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-­ին երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում է «տխուր անկման» մեջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

«ԱՄՆ զինված ուժերը գտնվում են «տխուր անկման» մեջ»,-­ ասել է Թրամփը: Նա նաև անդրադարձել է այլ երկրների նկատմամբ իր քաղաքական դիրքորոշմանը: «ԱՄՆ­-ն իր քաղաքականությունը չի պարտադրելու ուրիշ երկրների»,-­ նշել է նա` հավելելով, որ ԱՄՆ­-ն պաշտպանել է այլ երկրներին, սակայն չի պաշտպանել իր երկրի սահմանները:

«Մենք կձգտենք այլ երկրների հետ բարեկամության հաստատմանը, բայց մենք հասկանում ենք, որ իրենց իրավունքն է` ամեն ինչից վեր սեփական շահերը դնելը: Մենք չենք ուզում ինչ որ մեկին պարտադրել մեր քաղաքականության ճանապարհը, մենք ցանկանում ենք, որպեսզի այն պարզապես լինի օրինակ բոլորի համար»,- ­ ասել է Թրամփն իր անդրանիկ ելույթում:

168.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4