June 26, 2022

Ոստիկանները տվել են ակնհայտ սուտ ցուցմունքներ. Գևորգ Սաֆարյանի պաշտպանական ճառը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «տոնածառի գործ»-ով դատական նիստը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ամբաստանյալ Գևորգ հանդես եկավ Սաֆարյանը պաշտպանական ճառով:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները փորձել էին տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ էր եղել: Գևորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու, այդ գիշեր ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Գևորգ Սաֆարյանը մի քանի օրինակներ նշեց, որտեղ ոստիկանների ցուցմունքները հակասում են իրար: «Ոստիկանները տվել են ակնհայտ սուտ ցուցմունքներ»,- նշեց Գ. Սաֆարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4