June 26, 2022

Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, Թուրքիայում բոլորը միավորվում են նրանց դեմ․ Կարո Փայլան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է օրեր առաջ խորհրդարանում Ցեղասպանության մասին իր հայտարարությունից հետո իր դեմ քննադատությունները։

«Այս օրերին կրկին երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, «Արդարություն եւ զարգացում» (AKP), «Ժողովրդահանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները միավորվում են, ցավոք»,-գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ օրեր առաջ Կարո Փայլանը մեջլիսում խոսել էր Հայոց ցեղասպանությունից, որից հետո խորհրդարանական երեք կուսակցությունների պատգամավորներն իրար հերթ չտալով քննադատում են Կարո Փայլանին։ Բացի այդ, Կարո Փայլանին զրկել են երեք նիստի մասնակցելու իրավունքից։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4