September 18, 2021

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀՇ-ն համաձայն է հուլիսի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն մտքին, որ Հայաստանի անվտանգության, դեմոգրավիական աճի եւ տնտեսության զարգացումն անհնար է, եթե Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ով էլ որ լինի իշխանության ղեկին:
 
“Ես բարձր եմ գնահատում նրա համարձակությունը, իրականությունից չփախչելը, ճիշտը ներկայացնելը: Իսկապես մեր երկրի առաջ մեծ մարտահրավերներ կան, եւ երբ որ ինչ որ մարդիկ փորձում են խուսանավել այդ մարտահրավերներից, չներկայացնել հասարակությանը, առնվազն, Տեր-Պետրոսյանն ունի այդ քաղաքական կամքը, համարձակությունը, իրականությունը ներկայացնելու: Դուք դա ընդունեք որպես ահազանգ, որպես մտահոգություն մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերների կապակցությամբ”, հուլիսի 21-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթը բնորոշել է Արամ Մանուկյանը:
 
Մանուկյանը նշել է, որ Հայաստանն արագ հայաթափվում է, կան Հայաստանի եւ Ղարաբաղի դեմոգրաֆիկ խնդիրներ, դրանք լուրջ հարցեր են, որոնք բարձրացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: “Լրջագույն մարտահրավեր, որի պատասխանն այս իշխանությունները չունեն, որն ինչ որ կերպ հարկավոր է կանգնեցնել: Այս պրոցեսը վտանգավոր պրոցես է”, ասում է Արամ Մանուկյանը: Նա համաձայն չէ, որ Տեր-Պետրոսյանը փոխել է 2008 թվականի պայքարի փիլիսոփայությունը, շեշտադրումները եւ ներքին խնդիրներից անցում է կատարում երկրի զարգացումը Ղարաբաղի հարցով պայմանավորելով:
 Արամ Մանուկյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանի մոտ այդպիսի փոփոխություն չկա: Մանուկյանը ասում է, թե միայն ուժեղ Հայաստանը կարող է ապահովել Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծում եւ միայն ուժեղ իշխանությունը կարող է “ձեռքը խփել սեղանին եւ Ղարաբաղի հարցում հաջողություններ բերել”:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4