September 18, 2021

Արթուր Աբրահամն Անգելա Մերկելին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել

Աշխարհահռչակ բռնցաքամրտիկ Արթուր Աբրահամը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել:

Ինչպես տեղեկացնում է championat.ru կայքը, Մերկելն այցելել է Բեռլինից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կինբաումի մարզաճամբար, որտեղ հանդիպել է Աբրահամի հետ:

«Ես նրան նվիրել եմ բռնցքամարտի ձեռնոցներ, որոնք նա խոստացել է պահել իր գրասենյակում: Հուսով եմ` դրանք նրան հաջողություն կբերեն քաղաքական գործունեությունում: Կանցլերի հետ հանդիպելը մեծ պատիվ է ինձ համար: Մենք շատ հետաքրքիր բաների մասին ենք խոսել»,- Մերկելի հետ հանդիպումից հետո ասել է Արթուր Աբրահամը:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4