
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 31-ին միաձայն բանաձեւ է ընդունել, որը ներկայացրել էին Ռուսաստանն ու Թուրքիան։
ՄԱԿ ԱԽ-ն աջակցություն է հայտնում Սիրիայում ձեռք բերված հրադադարին եւ կոչ է անում բանակցություններ սկսել Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ:
ՄԱԿ-ում հայտնել են իրենց հավատարմությունը «Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնաիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Բանաձեւը ընդունվել է փակ դռների հետեւում անցկացված քննարկումներից հետո, մինչ Սիրիայում հրադադարը հիմնականում պահպանվում էր` չնայած անկանոն մարտերի մասին հաղորդագրությունների:
news.am
Leave a Reply