January 28, 2021

Ադրբեջանական զինված ուժերը կորցրեցին եւս մեկ զինծառայողի. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական Զինված ուժերը կորցրեցին եւս մեկ զինծառայողի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդն ունեցել է եւս 4 կորուստ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արեւելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետեւանքով ունեցել էր մինչեւ 7 զոհ:

գործողության. Ադրբեջանի զինուժն ունեցել է եւս 4 կորուստ. խոսնակ

Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է եւս 4 կորուստ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արեւելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետեւանքով ունեցել էր մինչեւ 7 զոհ:

Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: Ավելացնեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ»,-գրել է նա:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4