July 17, 2019

Կառավարության խոսքն ու գործը․ $35 միլիոնի ներդրում կատարած իրանական ընկերությունը 7 ամիս է չի գործում

«Armoil»,- ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը միջազգային է, գլխավորը ներդրողը իրանահայ Հենրիկ Տեր-Ղուկասյանն է, արտադարամասեր ունեն Պարսկաստանում, Դուբայում, արտադրանքն արտահանվում է Հնդկաստանից մինչև ամերիկյան, եվրոպական, աֆրիկական երկրներ:

«Տեր-Ղուկասյանը, հայրենասիրական մոտեցմամբ և ոգով որոշեց 2013թ. ներդրումային ծրագիրն իրականացնել Հայաստանում»,- նշեց Ա. Աբեդին: 35 մլն դոլարի ներդրում կատարած ընկերությունն արդեն 7 ամիս է չի գործում:

Կառավարությանը ներկայացված ծրագրերի վերաբերյալ ոչ մի պատասխան չեն ստացել: «Երկու ամիս առաջ նամակով դիմել ենք վարչապետին, դեռևս պատասխան չունենք: Նամակներ ենք ուղարկել նաև էկոնոմիկայի նախարարություն, էներգետիկայի նախարարություն, ոչ մի գրավոր պատասխան չենք ստացել: Ներկայացրել ենք ներդրումային ծրագրեր, Երևանում և Մեղրիում գործարանի կառուցման նախագծեր, կառավարության կողմից մեզ երաշխիք է պետք, բայց արձագանք չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4