August 18, 2019

Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ է կատարվել. նրա պաշտպանը դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող`«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօր` դեկտեմբերի 27-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով՝ ընդգծելով, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ նրա քաղաքական հայացքների համար հետապնդում է  իրականացվում:

«Ճառս կարող եմ սահմանափակել միայն մեկ նախադասությամբ՝ հարգելի դատարան, Դուք ամեն ինչ տեսաք: Կասկածներ կան, որ մենք գործ ունենք քաղաքական հայացքների համար անձին դատապարտելու գործի հետ…

Սաֆարյանին մի կողմից մեղադրում են, որ նա բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, մյուս կողմից` որ Գևորգ Սաֆարյանն ինչ-որ գործունեությամբ է զբաղվում: Նա բացառապես զբաղվել է քաղաքական-հասարակական գործունեությամբ, առնվազն վերջին 5 տարիներին:

Կարևոր է այն հանգամանքը, որ Սաֆարյանը քաղաքական գործիչ է և ընդդիմադիր քաղաքական գործիչ, ում գործողություններն ուղղված են իշխանության ներկայացուցիչների դեմ:

Գ. Սաֆարյանը բազմաթիվ անգամներ ենթարկվել է բռնությունների: 2014թ. նրա նկատմամբ մահափորձ է կատարվել. կանգառի մոտ անհայտ անձը երկաթե ձողով հարվածել է նրա գլխին է, նա ուշագնաց է եղել, տեղափոխվել է հիվանդանոց: Հետո քրեական գործ է հարուցվել, սակայն, որևէ հանգամանք չի բացահայտվել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4