September 18, 2021

Ադրբեջանցիները հուզվել են. Թեհրանում իրականում թարգմանվում են Հայոց ցեղասպանության մասին գրքերը

Իրանական մամուլի հայտարարությունները, թե Թեհրանում պարսկերեն չեն թարգմանվում Հայոց ցեղասպանության մասին գրքերը, ոչ մի հիմք չունեն։ Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է Քաղաքական իննովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Թեհրանում արգելվել է գերմանացի գրող Ժակոբ Կունզլերի «Արցունքների և արյան երկրում» գրքի թարգմանությունն ու տպագրումը։

«Իրանում անգլերենից թարգմանվել և ներկայացվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի արարք» գիրքը, որը քարոզում և փորձում է ապացուցել «Հայոց ցաղասպանությունը»։ Թեհրանի հայոց առաջնորդարանում անցկացված շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակը, թարգմանիչը, ինչպես նաև Թեհրանի համալսարանի դասախոսներ, որոշ պետական և քաղաքական գործիչներ»,- ասել է Ահմեդօղլուն՝ նշելով, որ միջոցառման մասնակիցների և թարգմանության կազմակերպիչների մեծ մասը հայեր չեն։

«Թեհրանում միշտ նշվում են հայերի համար կարևոր իրադարձությունները։ Պարզապես պաշտոնական Թեհրանի որոշմամբ նման միջոցառումներ են անցկացվում 10-15 օր ուշացումով։ Այս տարի հայերը «Հայոց ցեղասպանության» 95-ամյա տարելիցը և Շուշիի «հաղթանակի»18-ամյակը նշեցին մայիսի 24-ին։ Այդ միջոցառումների մասնակիցների մեծ մասը հայեր չեն։ Պաշտոնական Թեհրանը, փոխելով հայերի միջոցառումների և տոնակատարությունների անցկացման ժամանակը, գրավում է անորոշ դիրք։ Իր պաշտոնական դիրքորոշմամբ փորձելով շեղել մեզ՝ Թեհրանը գործնականում միշտ հայերի կողքին է։ Իրանը Հայաստանից հետո երկրորդ պետությունն է Լեռնային Ղարաբաղի տնտեսությունում»,- ասել է Ահմեդօղլուն։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4