September 18, 2021

” ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի կապն անսասան է”

Այսօր տեղի ունեցավ ՀՀՇ համագումարը, որին հրավիրված էին քաղաքական ուժերից միայն ՀԱԿ-ի անդամ կուսակցություններն ու կազմակերպությունները, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը նստած էր ոչ թե նախագահությունում, այլ դահլիճում: ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը չէր մասնակցում համագումարին, անգամ պատվիրակների թվում չկար:

Ողջույնի խոսք ասացին ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները:

“Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին, նկատեց, որ բոլոր հարցերը պայմանավորված են Ղարաբաղի խնդրով: Իսկ այսօրվա իշխանություններն ունեն երկու փրկօղակ. ‘Ամեն ինչի մեղավորը ՀՀՇ-ն է, ամեն ինչի պատճառը` Ղարաբաղը’:

Արամ Սարգսյանը նկատեց,մ որ Ղարաբաղը չի ակրող լինել պատճառ, այն մեր հաղթանակն է, եւ եթե ինչ-որ մարդիկ իրենց շահից ելնելով լքել են Ղարաբաղը եւ այսօր վիճարկում են դրա ճակատագիրը, դրա մեղավորը մեր հաղթանակը չի:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խոսեց երկրում ստեղծված իրավիճակի մասին եւ որպես առաջին անհրաժեշտ քայլ հայտարարեց քաղբանտարկյալների ազատ արձակումն ու արդար ընտրությունների անցկացումը:

ՀՀՇ համագումարում ելույթ ունեցավ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման մասին, նա նկատեց, որ արտաքին քաղաքականությունը պետք է վարել ոչ թե նախասիրություններով եւ կողմնորոշումներով, այլ իրականությունից ելնելով, իսկ իրականությունն այսօր այն է, որ արեւմուտքը ժամանակ չունի զբաղվել ԼՂՀ խնդրով, անգամ Հարավային Կովկասով, այսօր ԼՂՀ-ն դուրս է գտնվում նրա առաջնահերթություններից:

Փոխարենը Հարավային Կովկասը գտնվում է ՌԴ-ի կենսական շահերի շրջանակում, եւ ԼՂՀ-ի ու հայ-թուրքական հարաբերությունների լուծման բանալին Ռուսաստանում է:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի կարող Հայաստանը զարգանալ շրջափակման պայմաններում, որովհետեւ արտագաղթի ծավալները մեծանում են: Մի 100 տարի հետո կունենանք Հայաստան, առանց հայերի,-ասաց Առաջին նախագահը, եւ կարեւորեց հատկապես ԼՂՀ խնդրի շուտափույթ կարգավորումը, ինչից էլ կախված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը: Նա խոսեց նաեւ ՀՀՇ-ի ներքին խնդիրներից, եւ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում տեսնում է իշխանության մատը. “Բայց դիմացել ենք գնդակոծության, հետապնդումների, քաղբանտարկյալների, կդիմանանք նաեւ նման ճղճիմ բանսարկությունների”,-ասաց Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀՇ համագումարի մասնակիցներն ընդունեցին հոտնկայս, ինչպես նաեւ բուռն եւ անդադար ծափերով հեռակա ողջունեցին Վանո Սիրադեղյանին, մարտի 1-ին զոհվածների հարազատներին, որոնք հրավիրված էին համագումարին, քաղբանտարկյալներին եւ ՀԱԿ անդամ բոլոր կուսակցություններին:

“Իշխանությունը պետք է հասկանա, ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի կապն անսասան է”,-ասաց Տեր-Պետրոսյանը:

Արարատ Զուրաբյանն առաջադրվեց վարչության անդամ:

Վարչության ընտրությունների հետո տեղի կունենա առաջին նիստը, որտեղ կընտրեն վարչության նախագահ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4