September 18, 2021

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտա հրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննա­դատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ‑թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմ նախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնա կան քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտու թյան կամ քաղաքական ան մեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քա ղաքականությունից։

***

Որո՞նք են, արդ, Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողությունները։

Առաջին. Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա բե րու թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Այս պարզագույն ճշմար տության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենա վտան գա վորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետեւանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու։ «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակում ների պայմաններում» միտքը տրամա բա նության հետ կապ ունի միայն մեկ իմաստով, այն է՝ «Հարյուր տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինել»։ Ցավալին այն է, որ սա ոչ թե պահի տակ արտահայտված պատահական միտք էր, այլ քոչարյանական վարչակազմի քաղաքական հավատամ քը։ Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրու թյունն է՝ դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը։ Հաշվի չառնել այս հանգամանքը եւ կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը նշանակում է խորացնել առկա ժողովրդագրա­կան ճգնաժամը եւ փութացնել ազգային աղետը։ Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան առանց հայերի։ Ապացույցի կարիք չկա, քանի որ ավելի պերճախոս ապացույց քան վերջին շրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի կտրուկ անկումն է, դժվար է պատկերացնել։ Ստատուս-քվոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթույլ կետն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես են դադարեցնելու շարունակվող արտագաղթը։

Երկրորդ. Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատե րազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել։ «Փոխզիջման այլընտ րանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար։ Մի կողմ դրած մար­տաշունչ հայտարարությունները եւ փոխադարձ հոխորտանքները, թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունները, բարեբախտաբար, առայժմ զգում են այդ վտանգը, եւ պատերազմից խուսափելու համար փորձում օգտագործել հարցի լուծման վերջին դիվանագիտական հնարավորությունները։ Բայց այս վիճակը հա վերժ չի կարող տեւել։ Դիվանագիտության ձախողման կամ կարգավորման գործ ընթացի ձգձգման պա րա գայում այն կարող է դուրս գալ վերահսկողությունից, հանգեցնելով նոր արյունա հեղության։ Եթե ոչ Հայաստանը, ապա Ադրբեջանը չի կարող իր հաշիվների մեջ չունենալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։ Այս պնդման դեմ բերվում են հետեւյալ փաստարկները. Ադրբեջանն ի վիճակի չէ զենքի ուժով ծնկի բերել Հայաստանին ու Ղարաբաղին, հայկական բանակի մար տունակության եւ ոգու ամրու թյան շնորհիվ հակառակորդը ջախջախիչ պարտություն կկրի, աշխարհը թույլ չի տա վերսկսել պատերազմական գործողությունները, եւ վերջապես, պատերազմի սանձա զերծ ման պարագայում ՀԱՊԿ-ը արժանի հակահար ված կտա Ադրբեջանին։ Թե որքան լուրջ են այս փաստարկները, թողնում եմ ձեր դատողությանը։ Հարկ եղած դեպքում պատրաստ եմ մեկ առ մեկ քննել դրանց հիմնավորվածությունը։ Իսկ այժմ կբավա րարվեմ նշելով, որ պատերազմի վերսկսման վտանգը նույնքան իրական է այսօր, որքան էր երեկ, եւ լինելու է վաղը։ Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ եւ, մանա վանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քա ղա քա կանության համար իր վճարելիք գինը։

Երրորդ. Կարծում եմ, այլեւս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական հարա բերությունները չեն կարգավորվելու մինչեւ չավարտվի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ այդ գործընթացում զգալի առաջընթաց չարձանագրվի։ Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը։ Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի միջեւ փոխկապակցության չգոյության մասին պնդումները, որոնք լուրջ չեն եղել իսկզբանե, այսօր արդեն իսպառ իմաստազրկվել են։ Հակառակը, նման պնդումներն իրականում միայն հաստատել են նշված հարցերի փոխկապակցությունը, այլապես դա շարունակ կրկնելու հարկ չպիտի զգացվեր։ Ինչո՞ւ, օրինակ, երբեւէ չի ասվում, որ հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն հայ-չինական, հայ-ճապոնական, կամ հայ-արգեն տինյան հարաբերությունների հետ։ Նման անհեթեթու թյու նը, հետեւաբար, պետք է դուրս մղվի միջազգային դիվանագիտության ֆրազեո լո­գիայից՝ չխաթարելու համար խնդրի էությունը։ Ըստ այդմ, եթե Հայաստանի իշխա նություններն իսկապես շահագրգռ ված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը։ Նրանց կողմից արվող մնացյալ դատո ղու թյուն ները հայ-թուրքական հարաբերությունների մա սին սոսկ դատարկախոսու թյուն են եւ վիրավորված արժանապատվության արտահայ­տություն։ Թե Թուրքիան խորամանկաբար կարողացավ Հայաստանին պարտադրել այս վիճակը, բոլորովին այլ խնդիր է, բայց որ այն վերածվել է իրականության, դրա հետ այլեւս չի կարելի հաշվի չնստել։

Չորրորդ. Ես միշտ համարել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծումը, հակառակ Մինսկի խմբի արտաքուստ ակտիվ գործունեության, ձգձգվել է ոչ այնքան հակամար տող կողմերի անհամաձայնության, որքան Արեւմուտքի համար առաջնահերթություն չլինելու պատճառով, ինչը նրան խանգարել է համարժեք ջանքեր գործադրել այդ ուղ ղու­թյամբ։ Արեւմուտքի ջանքերն ուղղված են եղել եւ են այլ առաջնահերթությունների սպասարկմանը՝ միջազգային տեռորիզմ, իսրայելա-պաղեստինյան հակամարտություն, Բոսնիա, Կոսովո, Աֆղանստան, Իրաք, Իրան, տնտեսական ճգնաժամ եւ այլն։ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո թվում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը եւս Արեւմուտքի համար վերածվում է առաջնահերթության՝ թյուրընկալում, որին, խոստովանում եմ, որոշ վերապահումով տուրք եմ տվել նաեւ ես։ Այժմ, սակայն, ինձ համար ակնհայտ է, որ Աֆղանստանը, Իրաքը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այն պիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ Անգամ էներգակիրների փոխադրման կովկասյան միջանցքը միջազգային տնտեսության մեջ չունի այն տեսակարար կշիռը, որի համար Արեւմուտքը պատրաստ լինի ծայրահեղ ջանքեր գործադրելու։ Հետեւաբար, եթե Ղարաբաղի հարցն Արեւմուտքի համար առաջնահերթություն չէ, ապա նա պետք է ազնվություն ունենա խոստովանելու այս իրողությունը՝ հակա­մար տող կողմերին այլ ընտ րանքի հնարավորություն ընձեռելու համար։ 1920 թվականին Մեծ Բրիտա նիան ունե ցավ այդ ազնվությունը’ Հայաստանի ղեկավարներին խորհուրդ տալով հույս չդնել Արեւմուտքի վրա եւ իրենց խնդիրները փորձել լուծել տարածաշրջանի երկրների հետ լեզու գտնելու ճանապարհով։ Թեեւ հայերն անխոհեմաբար չանսացին այդ անկեղծ խորհրդին, բայց դա ամենեւին չի նսեմացնում վերջինիս արժեքը։

Հինգերորդ. Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արեւմուտքի վերը շոշափված պասիվությունը եւս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագի­տակ ցո րեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եւրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակա մար տության, ինչու չէ, նաեւ հայ-թուրքական հարաբերություննե րի կարգա վոր ման բանա լին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատ վու թյուն նե րից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիր ների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գի­տակ ցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանու թյուն ներն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա։ Մինչդեռ Թուր քիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանա կին ճիշտ ելք չգտանք։ Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք։

***

Իսկ այժմ՝ մի քանի խոսք Հայոց համազգային շարժման ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջա նակներում։ Բայց այդ քննարկումներն ասեկոսեներից այն կողմ չեն անցնում եւ ամենեւին չեն արտացոլում բուն իրականությունը։ Իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ‑ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ։ Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել։ Հետեւաբար, չեմ կասկածում, որ այս փորձությունից ՀՀՇ-ն դուրս է գալու ավելի ամրակուռ, ավելի միակամ, ավելի հզորացած՝ իր ողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնելով Հայ Ազգային Կոնգրեսի նպատակների ու ծրագրերի իրականացման գործին։ Դրա միանշանակ հաստատումն է, ինչպես այս դահլիճում տիրող առողջ ու ոգեւորիչ մթնոլորտը, այնպես էլ համագումարի աներկիմաստ ու բովանդակալից բանաձեւը, որը ոչ մեկին այլեւս հույս չի կարող թողնել սեպ խրելու ՀՀՇ‑ի եւ Կոնգրեսի միջեւ։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ Ազգային Կոնգրեսը հանրապետության քաղա քա կան կյանքում անփոխարինելի դերակատա րու թյուն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել։ Մենք դիմացանք գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի, կդիմանանք նաեւ նման ճղճիմ վնա սա րարությունների։ Այս համագումարից հետո, մենք, վստահաբար, կարողանալու ենք հայտարարել, որ ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի համագործակցությունն անսասան է։ Ուստի՝ կեցցե Հայոց համազգային շարժումը, կեցցե Հայ Ազգային Կոնգրեսը, կեցցեն Կոնգրեսին ան դամագրված բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, տասնյակ հազարա վոր անհատները, եւ հաջողություն մեր ընդհանուր գործին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4