September 18, 2021

Թուրք ռեժիսորը կարող է ֆիլմ նկարահանել Հրանտ Դինքի մասին

Այս օրերին «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանում է թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն։ Ռեժիսորի «Մեղր» ֆիլմը ցուցադրվել է Երևանում՝ փառատոնի Երևանյան պրեմիերաներ ծրագրում։

Հայտնի է, որ Քափլանօղլուն և «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը ընկերներ էին։

Ռեժիսորը Tert.am–ին ասաց, որ չի բացառվում՝ ինքը Դինքի մասին ֆիլմ նկարահանի։ «Դա հնարավոր է, հավանական է, սակայն այս պահին նման մտահաղացում չունեմ», – ասաց նա՝ պատճառաբանելով, որ «դա շատ նուրբ թեմա է»։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4