September 18, 2021

Տեր–Պետրոսյանի ասածն անհեթեթությո՞ւն է

-Համաձայն չեմ այդ մտքին։

Այսպես է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամԺիրայր Սեֆիլյանն արձագանքել ՀՀՇ 16-րդ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե առանց Արցախի հարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանում անվտանգության, ժողովրդավարության վիճակի բարելավում տեղի չի ունենա’ անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը։

-Այդ տարաձայնությունը, որ մենք ունենք ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ նաև այլ գործիչների մոտ, որոնք Հայաստանի զարգացումը կապում են Արցախի խնդրի լուծման կամ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ, ես, մեղմ ասած, անհեթեթություն եմ համարում։ Երբ լրջանանք և ունենանք համակարգի գլխին կանգնած մարդկանց մի խումբ, որոնք սրտացավով են վերաբերվում ամբողջ հարցին, վստահ եմ, որ կարճ ժամանակում թռիչքային զարգացումներ կունենանք։ Դրանում կասկած չունեմ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Ժ. Սեֆիլյանը։

Ի դեպ, զբաղված լինելու պատճառով նա չի կարողացել պատասխանել հարցին, թե, այդուհանդերձ, ինչո՞ւ է շարունակում մնալ ՀԱԿ-ում, եթե ՀԱԿ առաջնորդի ասածները անհեթեթություն է համարում,  սակայն խոստացել է առաջիկա օրերի ընթացքում պատասխանել «7օր»-ի բոլոր հարցերին։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4