
Օտարերկրացիների այցելությունները Լեռնային Ղարաբաղ 2010 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մոտ 45 տոկոսով աճել է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունը: Աղբյուրի տվյալներով՝ ԼՂՀ այցելած զբոսաշրջիկների թվում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՊՀ երկրների քաղաքացիները: Արցախի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական Սփյուռքի ներկայացուցիչները: Զբոսաշրջիկները մեծամասամբ այցելում են Շուշի, Գանձասարի եկեղեցիներ, Ամարաս, Դադիվանք, ինչպես նաեւ հնագույն Տիգրանակետ քաղաք: Ի դեպ, Տիգրանակերտ քաղաք այցելուներն ամենամեծ թիվն են կազմում՝ օրվա ընթացքում ավելի քան 40-60 այցելու:
NEWS.am
Leave a Reply