
Վաղը եւ հուլիս 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում կլինի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
hetq.am
Leave a Reply