September 18, 2021

Տեղի է ունեցել Այլընտրանքային խորհրդարանի հերթական նիստը

Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնած Այլընտրանքային խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովում ելույթ է ունեցել դիվանագետ Արա Պապյանը։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն իրավական լուծում պետք է տրվի, հայկական կողմն անպայման միշտապես պետք է բարձրաձայնի Նախիջևանի հարցը, շեշտի վերջինի հայկականությունը և այնտեղ հայերի իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, միջազգային դատարանով վերահաստատի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով արձանագրված սահմանները։ Ա. Պապյանը կարծում է, որ միայն ինքնորոշման սկզբունքին հղում անելով՝ մեր դիրքերը շատ թույլ են մնում։ Նա նաև շատ սխալ է համարում, երբ ասում են՝ Ղարաբաղը տանք և լավ կապրենք։ Ա. Պապյանը համոզված է, որ այդպիսով հարց չի լուծվում, քանի որ նախևառաջ պետք է ապահովել ՀՀ-ի կենսաապահովման նվազագույնը։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4