September 18, 2021

Առաջին Նախագահը հանդիպել է ԱԳ նախարարին

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ:

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանի քաղաքական խնդիներ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկա փուլն ու հեռանկարները:

Հատուկ անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին եւ Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրներին, ժողովրդավարության ներկա մակարդակին եւ Հայաստանում խորացող կոռուպցիայի պատճառներին, Եվրոպական Միության եւ եվրոպական այլ կառույցների դերին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցեցին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդրիսլավ Ռաչինսկին եւ Լեհաստանի ԱԳՆ Արեւելյան դեպարտամենտի փոխտնօրեն Մայքլ Լաբենդան: Տեղեկացնում է Կոնգրեսի մամլո ծառայությունը:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4