May 30, 2020

Ամերիկացի գեներալը՝ Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռները խոցելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստ են ապահովել Սիրիայում թռիչքազերծ գոտու ստեղծումը, բայց դրա համար պետք է արտոնագիր ստանալ՝ ոչնչացնելու բոլոր ինքնաթիռները, որոնք այն կխախտեն, մասնավորապես՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տեխնիկան: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ամերիկացի գեներալ Դևիդ Գոլդֆինը:

«Քանի որ ԴԱԻՇ-ն ինքնաթիռներ չունի, նշանակում է, որ ես պետք է ռուսական և սիրիական ինքնաթիռները խփելու թույլտվություն ունենամ»,- ասել է Գոլդֆինը հունիսի 16-ին ԱՄՆ սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեում լսումների ժամանակ:

Գեներալի խոսքով՝ թռիչքազերծ գոտու համար անհրաժեշտ է, որ ռազմաօդային ուժերը հստակ իմանան՝ ինչպիսի առաջադրանքներ են կատարվում ցամաքում, որտեղ «տեղական ուժերը» կվերահսկեն իրավիճակը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4