August 21, 2019

Հայ-թուրքական սահմանը կբացվի՞ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժանքներին կմասնակցեն նաև Թուրքիայի ներկայացուցիչները։

Ինչպես նշում է թուրքական Radikal օրաթերթը, որպեսզի զորավարժանքներին մասնակցելու նպատակով թուրքական ռազմական շարասյունն առանց խոչընդոտների Հայաստան հասնի, հնարավոր է՝ ժամանակավորապես բացվի հայ-թուրքական սահմանը։
Սպասվում է, որ զորավարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 19 անդամ և գործընկեր երկրների զինվորականներ։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել վարժանքներին։

Հայաստանում վարժանքներ անցկացնելու մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Վարժանքները տեղի կունենան սեպտեմբերի 11-17-ը։

Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ սահմանի ժամանակավոր բացումը ընդամենը կապահովի մարդասիրական նպատակով զինվորական շարասյան մուտքը, և դա չի նշանակում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև պետական սահմանը պաշտոնապես հայտարարվում է բացված։ Նշվում է, սակայն, որ սա կհանգեցնի Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների մեղմացման։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին նախատեսվում է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցում, և կարծիքներ են հնչում, որ այդ կապակցությամբ նույնպես ժամանակավորապես կբացվի հայ-թուրքական սահմանը։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4